ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՀ վարչապետը միջնորդություն է ներկայացրել Արայիկ Հարությունյանին և Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին

ՀՀ վարչապետը միջնորդություն է ներկայացրել Արայիկ Հարությունյանին և Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին
15.10.2020 | 14:35

Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին՝ ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ